Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

22-01-2020 10:10:29   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գործարար շփումների ակտիվացման համար:
Նրանք խոսել են համագործակցության ուղղությունների ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ մասնավորապես հեռանկարային համարելով առողջապահության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։
 
Կատարի պետական ներդրումային հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտներ։ Նրա կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ իրենց կառույցը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել մեր երկրի համապատասխան կառույցների հետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 209 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար