Մեքսիկայում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է
38-ի
08-06-2009 18:06:00 | Մեքսիկա | Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտված տվյալներով,
մեքսիկական Սոնորա նահանգի Էրմոսիլիո քաղաքի պետական մանկամսուրում
հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թիվը հասել է 38-ի, եւս 15-ը
գտնվում են օրհասական վիճակում, հայտնել է նահանգի առողջապահության
նախարար Ռայմունդո Լոպեսը:
Նախնական տվյալներով, հրդեհը սկսվել է ուրբաթ մանկամսուրին
կից շինմոնտաժային արհեստանոցում կարճ միացման պատճառով:
Արհեստանոցում գտնվող ավտոմեքենայի պայթյունից հետո կրակը արագորեն
անցել է հարեւան շինություններին:
«Երեսունութ երեխաներ մահացել են, եւս 23-ը գտնվում են
հիվանդանոցներում, նրանցից 15-ը շատ լուրջ վիճակում են, որոնց
կյանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լոպեսը: