Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանյան երկյակը զբաղեցրել է 17-րդ տեղը


Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանյան երկյակը զբաղեցրել է 17-րդ տեղը

  • 28-01-2020 17:46:43   | Ավստրիա  |  Սպորտ

Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի  Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն   ավարտեցին նաև  պարային զույգերը։ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ  հայաստանյան   երկյակը պարտադիր ծրագրից հետո, 19 –րդ արդյունքով մտել էր եզրափակիչ։ 20 ուժեղագույնների պայքարում մեր գեղասահորդները կամավոր ծրագրում  աչքի ընկան վստահ կատարումով և մրցավարների կողմից արժանացան  95,39 միավորի։ Երկու օրվա մրցելույթների  հանրագումարով / 156, 64 միավոր /  Հայաստանի պատվիրակները  գրավեցին  17 –րդ տեղը։
 
Պարային զույգերի առաջնությանը  մասնակցում էր 19 երկրի 27 զույգ:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play