Բացահայտվել է Գեղարքունիքի մարզի 44-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը


Բացահայտվել է Գեղարքունիքի մարզի 44-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը

  • 30-01-2020 11:28:14   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:  Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 26-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1971թ. ծնված տղամարդը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայքնի առանձնատներից մեկի ավտոտնակում, հանգուցյալ մոր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների շուրջ պարզաբանումներ ստանալուց հետո, դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նույն մարզի 44-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: 
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը:  
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք