Սպանվել է Գվինեա-Բիսաուի նախագահի պաշտոնի թեկնածուն<br />


Սպանվել է Գվինեա-Բիսաուի նախագահի պաշտոնի թեկնածուն

  • 05-06-2009 19:30:00   |   |  Միջազգային
ԲԻՍԱՈՒ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի խումբ անհայտ անձինք հունիսի 5-ին գնդակահարել են Գվինեա-Բիսաուի կառավարության անդամին, որը հունիսի 28-ին նախանշված նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնի թեկնածուներից էր: Գվինեա-Բիսաուի նախորդ նախագահ Ժուան Բեռնարդու Վիեյրան մարտի սկզբին սպանվել էր զինծառայողների կողմից պայթյունից հետո սկսված բախումների ընթացքում, որի հետեւանքով զոհվել էր զինված ուժերի շտաբի պետ Տագմե Նա Վաիեն: Այժմ ժամանակավորապես պետության ղեկավարի պարտականությունները կատարում է Գվինեա-Բիսաուի Ազգային վեհաժողովի (խորհրդարանի) խոսնակ Ռայմունդո Պերեյրան: Նախընտրական քարոզարշավի սկիզբը նախատեսված է հունիսի 6-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային