Սպանուել է Գվինէա-Բիսաուի նախագահի պաշտօնի թեկնածուն<br />


Սպանուել է Գվինէա-Բիսաուի նախագահի պաշտօնի թեկնածուն

  • 05-06-2009 19:30:00   |   |  Միջազգային
ԲԻՍԱՈՒ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի խումբ անյայտ անձինք յունիսի 5-ին գնդակահարել են Գվինէա-Բիսաուի կառավարութեան անդամին, որը յունիսի 28-ին նախանշված նախագահական ընտրութիւններում երկրի նախագահի պաշտօնի թեկնածուներից էր: Գվինէա-Բիսաուի նախորդ նախագահ Ժուան Բեռնարդու Վիեյրան մարտի սկզբին սպանուել էր զինծառայողների կողմից պայթիւնից յետոյ սկսուած բախումների ընթացքում, որի հետեւանքով զոհուել էր զինուած ուժերի շտաբի պետ Տագմե Նա Վաիեն: Այժմ ժամանակաւորապէս պետութեան ղեկավարի պարտականութիւնները կատարում է Գվինէա-Բիսաուի Ազգային վեհաժողովի (խորհրդարանի) խօսնակ Ռայմունդո Պերեյրան: Նախընտրական քարոզարշավի սկիզբը նախատեսուած է յունիսի 6-ին:
  -   Միջազգային