Ջրային հրավառություն. առաջին անգամ Հայաստանում հանդես կգա ջրային կրկեսը


Ջրային հրավառություն. առաջին անգամ Հայաստանում հանդես կգա ջրային կրկեսը

  • 31-01-2020 12:21:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները  նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի  6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
Մեզնից յուրաքանչյուրը եղել է կրկեսում և գիտի դասական կրկեսի ժանրերը և ելույթների առանձնահատկությունները՝ ակրոբատներ, ծաղրածուներ, իլյուզիոնիստներ, կենդանի վարժեցնողներ, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, և այդ թվում նաև կրկեսային մշակույթը, և դրա վառ օրինակն է կրկեսը ջրի վրա:
 
«Ջրային աշխարհ» շոուի  գունագեղ և վառ իրականությունը, երաժշտության կախարդական միաձուլումը կրկեսային համարների հետ, ջրային խորեոգրաֆիան, հեքիաթային գույները և բազմաքանակ շատրվանները առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին ընկղմում են ֆանտաստիկ աշխարհի անսովոր և զարմանալի մթնոլորտի մեջ: Աշխարհ, որը լեցուն է առեղծվածային արարածներով, որոնք թռնում են օդում,  լողում են ջրում և կատարում հետաքրքիր հնարքներ: Այստեղ անգամ դժվար է տարբերել, թե որոնք են իրական և որոնք են արտիստների կողմից ստեղծված  կերպարներ: Գրավիչ ծովահարսեր, մեդուզաներ և այլ ջրային կերպարներ:
 
     Ելույթ կունենան սինքրոն լողի  միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար  ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ: Ջրային կրկեսում  արվեստի մի քանի ճյուղի համադրում է, դիզայներական գեղեցիկ հագուստներ,  հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար:  Այսպիսի շոու-ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Ներկաները կարող են ծանոթանալ  անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ: Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական Waterland կղզում  հրաշքի արարմանը: Ջրային թագավորության բնակիչները  (արտիստները), որոնք   տիրապետում են ոչ միայն  ջրի տարերքին, այլ նաև կրակի, անկասկած,  հանդիսատեսի սրտերը իրենց հնարքներով կգրավեն: Սա հրաշալի հեքիաթային ջրային շոու ծրագիր է, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար:   Ջրային հրավառությունը ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց  շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:
 
  Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև  АКВА-բալետի համարները և լազերային շոուն: АКВА-բալետի գեղեցիկ, ճկուն աղջիկները կցուցադրեն ակրոբատիկ, գեղարվեստական համարներ: Նրանց միջոցով բալետային մշակույթը սահուն կտեղափոխվի ջրային միջավայր:
 
«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ երեկո՝  լի հրաշքներով  ու  հրճվանքով:
 
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
 
Տոմսերը 2500-ից 20 000 դրամ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play