Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է երկրում<br /> կրոնական թշնամանք բորբոքելու ցանկության մեջ<br />


Լիբանանի նախագահը Իսրայելին մեղադրել է երկրում
կրոնական թշնամանք բորբոքելու ցանկության մեջ

  • 04-06-2009 16:10:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հարեւան Իսրայելին մեղադրել է «լրտեսական ագենտուրայի միջոցով երկրում կրոնական թշնամանք բորբոքելու» ձգտման մեջ: Լիբանանի ղեկավարը հինգշաբթի այցելել է Ազգային անվտանգության վարչության կենտրոնակայան եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին անձամբ շնորհավորել իսրայելական գործակալների ընդհատակյա ցանցի հայտնաբերման հաջողությամբ իրականացված գործողության առթիվ: Լիբանանի ԶԼՄ-ների տեղեկություններով, վերջին երկու ամիսներին ձերբակալվել է ավելի քան 35 մարդ, որոնք խոստովանել են, որ գործել են իսրայելական հետախուզության համար: Դրանց թվում կան մի քանի զինծառայողներ, այդ թվում բարձր պաշտոններ զբաղեցնող երկու գնդապետ եւ երկու պաշտոնաթող գեներալ: Քննության նյութերին ծանոթանալով, ինչպես հաղորդում է «Ալ-Վաթանիա» լրատվական գործակալությունը, Սուլեյմանը Լիբանանի դեմ լրտեսությունը համարել է «տեռորի եւ ագրեսիաների իսրայելական քաղաքականության շարունակություն»: Ըստ նրա, Իսրայելը «չի դադարեցնում լիբանանյան պետությունը պառակտելու փորձերը»:
Նոյյան տապան  -   Միջազգային