Խնդրել եմ դադարեցնել Հայկուհի Խաչատրյանի ներկայացուցչիս լիազորությունները. փաստաբան

14-02-2020 17:22:13   | Հայաստան  |  Իրավունք
ՄԱՅՐԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՉ ԷԼ ՈՐ ԱՆԵՔ....
 


Այսօր ՀՀ քննչական կոմիտեի Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ՝ Հովհաննես Համբարյանին ուղարկեցի գրություն, որով խնդրել եմ դադարեցնել Հայկուհի Խաչատրյանի ներկայացուցչիս լիազորությունները:
Նշեմ, որ անձի իրավունք է իր հայեցողությամբ ընտրել ներկայացուցիչ, այդ թվում մի քանի: Անձի իրավունքն է հրաժարվել ներկայացուցչից և որևէ դատապարտելի
բան չկա դրանում:
 
Միաժամանակ հարկ եմ համարում իմ բոլոր վստահորդներին տեղեկացնել, որ մեր ազնիվ և արդար պայքարը շարունեկելու ենք, և վերականգնվելու է արդարությունը և անելու ենք ամեն բան, որպեսզի եղած ապօրինությունները բացահայտվեն իսկ հետագայում չգրանցվեն երեխաների վաճառքի, ապօրինի որդեգրման դեպքեր:
Փոքր բայց հաստատուն քայլերով շարժվելու ենք առաջ:
Ես իմ վստահորդներին մենակ չեմ թողնելու ճանապարհի կեսին, ետ չեմ կանգնելու մեր նպատակների իրականացումից:
 
Այն մարդիք ովքեր ճղճիմ ճանապարհներով փորձ են անում անլրջացնել այս պայքարը, հասցնել բամբասանքի, էժան խոսակցությունների մակարդակի, որպեսզի չեզոքացնեն հարային հետքարքրությունը՝ ուղղակի ցավակցում եմ:
 
Իսկ այն հանճարեղ անճարներին, որոնք որոշել են կրկնել այն նույն սխալը, որը թույլ տվեցին դեռևս 2016 թվականին խորհուդ կտամ ապաշխարհել քանզի նրանց հանցավոր ճանապարհորդությունը մոտենում է ավարտին իսկ ճանապարհի վերջում սպասում է օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունը:
 
Հարգանքներս
փաստաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար