«Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է ժիտոմիրյան փառատոնին<br />


«Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է ժիտոմիրյան փառատոնին

  • 03-06-2009 20:10:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ԺԻՏՈՄԻՐ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է Ժիտոմիրում անցկացվող «Մորից ընտանիքին, ընտանիքից երեխային» փառատոնին: Ինչպես հաղորդում է «Անալիտիկա» լրատվական-վերլուծական կենտրոնը, փառատոնի հանդիսավոր բացումն սկսվելուց առաջ կազմակերպվել էր ուկրաինական թեմատիկայով ցուցահանդես: Ցուցահանդեսը բազմազան դարձրին Կարինե Հովակիմյանի նկարները` հայկական շեշտադրմամբ: Նկարներից մեկին Հայաստանի խորհրդանշաններն էին` Արարատ լեռը եւ Արարատյան դաշտի մրգերը: Փառատոնում հանդես եկավ «Էրեբունի» համույթը: Երգերը, պարերը, բանաստեղծությունները, բեմական ներկայացումները արժանապատվորեն ներկայացրին հայ ժողովրդի մշակութային ավանդույթները: Հնչեց Ելենա Շուվաեւա-Պետրոսյանի բանաստեղծությունը հայկական սեւ աչքերի մասին Ամալյա Սուքիասյանի կատարմամբ. «Սիրում եմ քո հայկական աչքերը: Մեծ: Սեւ: Տխրությամբ լի»: Փառատոնին մասնակցում էին նաեւ ադրբեջանական, բելոռուսական եւ լեհական համայնքները: Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին, նրանց հանձնելով դիպլոմներ եւ նվերներ: «Էրեբունի» հայկական համայնքը եւս փոքրիկ անակնկալ մատուցեց` տորթ` բոլոր հյուրերի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play