«Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է ժիտոմիրյան փառատօնին<br />


«Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է ժիտոմիրյան փառատօնին

  • 03-06-2009 20:10:00   |   |  Մշակոյթ
ԺԻՏՈՄԻՐ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը մասնակցել է Ժիտոմիրում անցկացուող «Մորից ընտանիքին, ընտանիքից երեխային» փառատօնին: Ինչպէս հաղորդում է «Անալիտիկա» լրատուական-վերլուծական կենտրոնը, փառատոնի հանդիսաւոր բացումն սկսուելուց առաջ կազմակերպուել էր ուկրաինական թեմատիկայով ցուցահանդէս: Ցուցահանդէսը բազմազան դարձրին Կարինէ Յովակիմեանի նկարները` հայկական շեշտադրմամբ: Նկարներից մէկին Հայաստանի խորհրդանշաններն էին` Արարատ լեռը եւ Արարատեան դաշտի մրգերը: Փառատոնում հանդէս եկաւ «Էրեբունի» համոյթը: Երգերը, պարերը, բանաստեղծութիւնները, բեմական ներկայացումները արժանապատվորեն ներկայացրին հայ ժողովրդի մշակոյթային աւանդոյթները: Հնչեց Ելենա Շուվաեւա-Պետրոսեանի բանաստեղծութիւնը հայկական սեւ աչքերի մասին Ամալյա Սուքիասյանի կատարմամբ. «Սիրում եմ քո հայկական աչքերը: Մեծ: Սեւ: Տխրությամբ լի»: Փառատօնին մասնակցում էին նաեւ ադրբեջանական, բելոռուսական եւ լեհական համայնքները: Կազմակերպիչները շնորհակալութիւն յայտնեցին մասնակիցներին, նրանց յանձնելով դիպլոմներ եւ նուէրներ: «Էրեբունի» հայկական համայնքը եւս փոքրիկ անակնկալ մատուցեց` տորթ` բոլոր հիւրերի համար:
  -   Մշակոյթ