«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած<br /> վթարի պատճառները դեռեւս ճշտվում են<br />


«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած
վթարի պատճառները դեռեւս ճշտվում են

  • 03-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի պատճառները դեռեւս ճշտվում են, թեեւ կարծես թե պարզ է, թե ինչի արդյունքում է վթարը տեղի ունեցել»,- հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, «վթարի պատճառը հիմնականում տեխնոգեն է, սակայն առկա է նաեւ մարդկային գործոնը»: Նշվեց, որ վթարի հետեւանքները վերացնելու համար նախնական գնահատումներով կպահանջվի 150-200 հազար ԱՄՆ դոլար: Ներկայումս ընթանում են արտադրամասի վերականգման աշխատանքները. մոնտաժային աշխատանքներն հիմնականում ավարտվել են եւ, նախանշված ժամկետներում գործարանը կվերագործարկվի: Սակայն, ըստ Ա.Մովսիսյանի, գործարանի սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարանը կգործարկվի միայն վթարի պատճառները ճշտելու դեպքում: «Նաիրիտ»-ի գործարկումը շատ կարեւոր է, որպեսզի ներկայումս միջազգային շուկաներում տիրող իրավիճակում գտնենք նոր շուկաներ եւ չկորցնենք նաեւ եղած շուկաները»,- ասաց Ա.Մովսիսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play