Պաշտոնանկություններ ՊՆ- ում. ՀՀ վարչապետը արագ արձագանքեց բանակի շուրջ ստեղծված իրավիճակին
17-02-2020 22:58:13 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԲԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
( Պաշտոնանկություններ ՊՆ - ում )
Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերին << ինքնասպանությունների>> թվի ավելացման առիթով տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում պաշտոնանկ են արվել՝
1. ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը
2. ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը
3. ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
Ըստ նույն աղբյուրի, վերջիններս այս պահին դիմումներն են գրում: