Ոչնչացվել է Աֆղանստանի թալիբների առաջնորդներից մեկը<br />


Ոչնչացվել է Աֆղանստանի թալիբների առաջնորդներից մեկը

  • 03-06-2009 16:00:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանացի զինվորականները երեքշաբթի հայտարարել են Աֆղանստանում թալիբների առավել ազդեցիկ առաջնոդներից մեկի` մոլլա Մանսուրի ոչնչացման մասին: Աֆղանստանի բրիտանական զորակազմի ներկայացուցիչ, փոխգնդապետ Նիկ Ռիչարդսոնը հայտնել է, որ «բրիտանական զորքերը հաջող կետային հարվածներ են հասցրել Գիլմենդի նահանգի ամենավտանգավոր խռովարարներից մեկին վերացնելու համար»: Համարվում է, որ մոլլա Մանսուրը խռովարարներին պայթուցիկ սարքեր էր մատակարարում եւ զբաղվում ահաբեկչական գործողությունների կազմակերպմամբ Գիլմենդի տարածքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play