ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում<br />


ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում

  • 03-06-2009 15:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ՉԺՀ առաջին գագաթնաժողովը կկայանա հուլիսի վերջին շաբաթում Վաշինգտոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայտների համատեղ հայտարարության մեջ: Երկօրյա հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների փոխհարաբերությունների բարելավմանն ու տնտեսական համագործակցության ակտիվացմանն ուղղված միջոցառումները: ՉԺՀ ղեկավարության ներկայացուցիչների պատվիրակությանը կընդունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, նշվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play