Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել՝ դեպքերի վարման գործառույթն ավելի արդյունավետ դարձնելու համար

24-02-2020 18:02:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժինների տրամադրվել է երկուական պլանշետ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար։ Պլանշետներն անձամբ հանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգում են սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու մասնագիտական կարողությունների բարձրացումը։
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև դեպքի վարման տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը սոցիալական կարիքի գնահատման արդյունավետությունը բարձրացումն է:
 
  «Նախարարության նախաձեռնած բոլոր բարեփոխումներն ու գործընթացները վաղուց հասարակական լուրջ
պահանջարկ ունեն: Խոսքը կարիքի միասնական գնահատման համակարգի ստեղծման, կարիքի վրա հիմնված ծառայությունների հասցեականության և այդ ծառայությունները արդյունավետ տրամադրման մասին է։ Մենք այսօր չունենք համապարփակ տեղեկատվական բազա՝ քաղաքացու սոցիալական խնդիրների ու կարիքների մասին, մյուս կողմից՝ այն ծառայությունները և ծրագրերը, որոնք տրամադրվում են այդ կարիքներին համապատասխան
, դարձյալ փոխկապակցված չեն։ Դեպքի վարման միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք դրանք դարձնել փոխկապակցված և արդյունավետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը։
 
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է տեղեկատվական համակարգի կիրառումը և շարժական տեխնոլոգիաների միջոցով այն իրականացնելու հնարավորությունը, ինչը էապես կբարելավել սոցիալական աշխատողների կողմից տնայցերի իրականացման գործընթացը՝ բարձրացնելով թե՛ վերջինիս թափանցիկությունը և թե՛ արդյունավետությունը։
 
  «Որպեսզի ծրագրային ապահովումն իրապես աշխատանքային գործիք դառնա, սոցիալական աշխատողները կարողանան օգտագործել դա դեպքի վարման ընթացքում և իրականացնեն մասնագիտական աշխատանք, համապատասխան տեխնոլոգիական հագեցվածության կարիք կար։ Որպեսզի լուծում ստանար այս խնդիրը, նախորդ տարի կազմակերպվել է մրցույթ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների միջև՝ նպատակ ունենալով առաջին հերթին ձեռք բերել կապի ծառայություն»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը։ 
 
  Նշենք, որ պլանշետները առաջիկայում տրամադրվելու են նաև բոլոր մարզային սոցիալական աջակցության տարածքային բաժիններին։
 
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար