Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

26-02-2020 11:35:12   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Փետրվարի 26-ին, ժամը 10:56-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ
32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:
Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով ժամը 02:17-ին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 345 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար