Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

27-02-2020 10:40:02   | Սաուդյան Արաբիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ Է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին հայտնել Է թագավորության ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


Մասնավորապես, կառավարությունը կարգադրել Է դադարեցնել ումրայի՝ փոքր հաջի նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն իրականացնում են
ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ հաջի ամսի: Բացի դրանից, ժամանակավորապես արգելքի տակ Է հայտնվել այն երկրներից զբոսաշրջիկների այցելությունը թագավորություն, որոնց տարածքում «կորոնավիրուսի բռնկում Է արձանագրված»՝ Սաուդյան Արաբիայի «առողջապահության իրավասու մարմինների չափանիշներին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար