Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան


Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան

  • 02-03-2020 12:21:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Գարնանն ընդառաջ՝ «Samsung» սմարթֆոնների մի շարք մոդելներ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից գնելու դեպքում, կտրվի 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
 
Առաջարկվող մոդելներ.
 
Մոդելներ Գինը
ՀՀ դրամ
Samsung Galaxy A20 103,900
Samsung Galaxy A20s (2019) 103,900
Samsung Galaxy A30 32 GB 127,900
Samsung Galaxy A30s 32 GB (2019) 111,900
Samsung Galaxy A30s 64 GB (2019) 127,900
Samsung Galaxy A40 (2019) 143,900
Samsung Galaxy A50 64 GB (2019) 143,900
Samsung Galaxy A50 128 GB 159,900
 
Սմարթֆոնները կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:
 
Առաջարկը գործում է մինչև 2020թ. մարտի 31-ը (ներառյալ):
 
Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է.
«Snapchat», «Instagram», «Facebook», «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն
5 ԳԲ ինտերնետ
400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Ի դեպ, մինչև 2020թ. մարտի 31-ը ներառյալ, «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները նաև կարող են օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» առցանց գնումների հավելվածներից և կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:
 
Ծանոթություն
100 ԳԲ ինտերնետ փաթեթի օգտագործման ժամկետը 2 ամիս է:
Առաջարկի շրջանակում նախ սպառվում է «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը, իսկ այնուհետև՝ տրամադրվող 100 ԳԲ ինտերնետը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ և 100 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
«Y» սակագնային պլանի ակտիվ ժամանակահատվածում, ներառված անսահմանափակ հավելվածներից և կայքերից օգտվելիս, սակագնային պլանով տրամադրվող փաթեթների և 100 ԳԲ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play