Պահանջում ենք համահայկական նոր սահմանադրություն


Պահանջում ենք համահայկական նոր սահմանադրություն

  • 03-03-2020 13:32:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այո-ն հավասար է ոչ հավասար է Սերժի կոստյումին
Պահանջում ենք համահայկական նոր սահմանադրություն
 
ՀՀ Գլխավոր Դատախազությանը,
ՀՀ Քննչական Ծառայություններին,
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը
 
ԴԻՄՈՒՄ
 
Հայտնում ենք Ձեզ, որ 2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրու-թյան ընդունումը՝ ժողովրդական հանրաքվեի արդյունքն ու նրա լեգիտիմությունը, մինչ օրս հասարակության լայն զանգվածների, ինչպես նաև բազմաթիվ քաղաքա-կան կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, և ՀՀ քաղա-քացիներիօբյեկտիվ կասկածանքի տակ է։ Հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին-յանի կողմից  2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրության ոչ-լեգի-տիմության մասին բազմիցս արած հայտարարությունները հայ հասարակության մեջ ավելի են խորացրել այն համաոզմունքը, որ 2015 թվականի ՀՀ Սահմանադրու-թյունը լեգիտիմ չէ։ 2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Անկախության Հռչա-կագրի սկզբունքների հետ անհամատեղելի է ու հակաիրավական է։ Սահմանադրու-թյունն ընդունելուժամանակ տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ և կեղ-ծարարություններ։
Ճշմարտությունը երևան բերելու նպատակով դիմում ենք Ձեզ, որպեսզի օրեն-քով սահմանված կարգով վերը նշվածի կասկածանքով գործ հարուցվի և քննությունտարվի՝ արխիվացրած քվեապարկերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու համար։
 
2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արխիվացված քվեապար-կերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու նպատակով առա-ջարկում ենք ստեղծել հանձնախումբ, որը կազմված պետք է լինիհնարավորինս բոլոր քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչ-ներից, որպեսզի գործընթացը լինի բա՛ց, թափանցի՛կ ու վստահություն ներշնչող։
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)
 
ՀԱՀ քաղաքական կուսակցություններիխորհուրդ
 
Գևորգ Հովսեփյան
(«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն)
 
Արտյոմ Խաչիկյան
(«Հայք-հայկազունիներ» կուսակցություն)
 
Լուսինե Հարոյան
(«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն)
 
 
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ
 
Կարո Կարապետյան
(«Վահագն» ռազմահայրենասիրական» ՀԿ)
 
Աղասի Մանուկյան
(«Քաղաքացիական միավորում» ՀԿ)
 
Էդիկ Փոլադով
«Թալիշ սահմանամերձ բնակավայրեր հայրենասիրական ՀԿ»
 
Աշոտ Աշոտյան
(«Ժողովրդի ձայն» նախաձեռնություն)
 
Շմավոն Վեզիրյան
(ԹԵԳՄ ՀԿ)
 
Էդիկ Փոլադով
(«Պատրիդա» Հայաստանի հույների ՀԿ)
 
 
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
 
Արթուր Արմին Բաբայան
(մշակութաբան)
 
Արամ Գաբրիելյան
(բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների թեկնածու)
 
Հրաչիկ Հակոբջանյան
(բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
 
Խաչատուր Խաչատրյան
(գյուղատնտես)
 
Հրայր Աղինյան
(քաղաքագետ)
 
Գևորգ Յազիչյան
(պատմական գիտությունների թեկնածու)
 
Աշոտ Գևորգյան
(ֆիզիկամաթեմատիկական 
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
 
Հասմիկ Աղինյան
(բժշկուհի)
 
Սաթենիկ Ավետիսյան
(գրականագետ)
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play