ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է


ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

  • 05-03-2020 10:13:44   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
 
Ըստ դիմումատուի՝ ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում, սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:
 
Բարձրացված հարցի կապակցության Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն:
 
Արդյունքում, դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել է։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք