Լավ աշխատողներն աշխարհում չեն բավարարում եւ ճգնաժամի<br /> պայմաններում <br />


Լավ աշխատողներն աշխարհում չեն բավարարում եւ ճգնաժամի
պայմաններում

  • 29-05-2009 16:08:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԲՈՍՏՈՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի գործատուները դեռեւս խնդիրներ ունեն բացված թափուր տեղերի համար հարմար մարդկանց գտնելու հարցում, չնայած նույնիսկ մեծ թվով թեկնածուական դիմումների առկայությանը ռեցեսիայի պայմաններում, ասվում է աշխարհի խոշորագույն Manpower Inc. կադրային գործակալության ամփոփագրում: Որակյալ աշխատուժի համաշխարհային պակասուրդը թեեւ դարձել է պակաս սուր, սակայն մոտակա տարիներին իրավիճակը կվատթարանա ժողովրդագրական միտումների պատճառով, ասվում է ամփոփագրում: Աշխարհի գործատուների մոտ 30 տոկոսը գանգատվում է այն բարդ իրավիճակից, որ ստեղծվել է հարմար մարդկանց պակասի պատճառով, եւ դա, Manpower գործակալության տվյալներով, որը հարցում է անցկացրել աշխարհի 33 երկրների 39 հազար գործատուների շրջանում, 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Ավելի ու ավելի շատ մարդիկ են աշխատանք փնտրում, բայց նրանք հաճախ չունեն անհրաժեշտ փորձը կամ հմտությունները, որ պահանջում են գործատուները:
Նոյյան տապան  -   Միջազգային