Լաւ աշխատողներն աշխարհում չեն բաւարարում եւ ճգնաժամի<br /> պայմաններում <br />


Լաւ աշխատողներն աշխարհում չեն բաւարարում եւ ճգնաժամի
պայմաններում

  • 29-05-2009 16:08:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԲՈՍՏՈՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի գործատուները դեռեւս խնդիրներ ունեն բացուած թափուր տեղերի համար յարմար մարդկանց գտնելու հարցում, չնայած նոյնիսկ մեծ թւով թեկնածուական դիմումների առկայութեանը ռեցեսիայի պայմաններում, ասւում է աշխարհի խոշորագոյն Manpower Inc. կադրային գործակալութեան ամփոփագրում: Որակեալ աշխատուժի համաշխարհային պակասուրդը թէեւ դարձել է պակաս սուր, սակայն մօտակայ տարիներին իրավիճակը կը վատթարանայ ժողովրդագրական միտումների պատճառով, ասւում է ամփոփագրում: Աշխարհի գործատուների մօտ 30 տոկոսը գանգատւում է այն բարդ իրավիճակից, որ ստեղծուել է յարմար մարդկանց պակասի պատճառով, եւ դա, Manpower գործակալութեան տուեալներով, որը հարցում է անցկացրել աշխարհի 33 երկրների 39 հազար գործատուների շրջանում, 31 տոկոսով աւելի է նախորդ տարուայ համեմատութեամբ: Աւելի ու աւելի շատ մարդիկ են աշխատանք փնտրում, բայց նրանք յաճախ չունեն անհրաժեշտ փորձը կամ հմտութիւնները, որ պահանջում են գործատուները:
  -   Միջազգային