Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն է խնդրել կուրթանեցի Մեխակ Առաքելյանից


Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն է խնդրել կուրթանեցի Մեխակ Առաքելյանից

  • 11-03-2020 14:30:28   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ կուրթանեցի Մեխակ Առաքելյանի հետ շփման ընթացքում սխալ է թույլ տվել և ներողություն խնդրել նրանից: 
 
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում մարտի 7-ին բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր իրեն դիմած 34-ամյա Մեխակ Առաքելյանին՝ ասելով. «Դու ոտդ, ձեռդ տեղը, առողջությունը տեղը տղա ես, քո տան հարցը առաջին հերթին դու պետք է լուծես, պետք է աշխատես և պետք է լուծես»: Վարչապետը հորդորել էր նրան 24 ժամ աշխատել և տուն ստեղծել, ոչ թե իրեն դիմել այդ հարցով:
 
Քննարկման առարկա դարձած այս հանդիպումից հետո News.am-ը հարցազրույց էր իրականացրել Մեխակ Առաքելյանի հետ, որի ընթացքում վերջինիս տեղեկացրել էր իր առողջական լուրջ խնդիրների մասին 
 
Այսօր՝ մարտի 11-ին, արդեն Սիսիանում ընթացող քարոզարշավի ընթացքում վարչապետը հրապարակային հայտարարել է. 
 
«Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան և իր ընտանիքը պատմում են, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի և այլն, և այլն: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները. արդյո՞ք ես այս խոսակցության մեջ մեր սիրելի քաղաքացուն՝ Մեխակին, ինչ-որ բան սխալ եմ ասել կամ սխալ եմ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. առաջինը՝ ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է կաշկանդվել և ասել՝ «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ»: Եվ ես իմ այս երկու սխալի համար ուզում եմ Մեխակից էլ Առաքելյան և ձեր բոլորից ներողություն խնդրել»: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play