ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանին հայերի, թալիշների և լեզգիների նկատմամբ խտրականության համար


ԱՄՆ-ը դատապարտում է Ադրբեջանին հայերի, թալիշների և լեզգիների նկատմամբ խտրականության համար

  • 13-03-2020 18:51:59   |   |  Քաղաքական

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Ադրբեջանին՝ հայերի, թալիշների և լեզգիների իրավունքների ոտնահարման համար: Համապատասխան զեկույցում նշվում են հայկական ազգանուններով մարդկանց հետապնդման դեպքեր, երբ նրանք փորձում են երկիր մտնել: Պետդեպարտամենտը նշել է նաեւ, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ մեծացել է հայերի նկատմամբ ատելության գաղափարախոսությամբ:
 
Փաստաթղթում նշվում է նաև, որ Բաքուն հրաժարվում է մայրենի լեզվով դասագրքեր տրամադրել լեզգիներին և թալիշներին:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանում մինչ այժմ բանտարկված են թալիշական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան և ազգությամբ թալիշ բլոգեր Էլվին Իսաևը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play