Ոստիկաններն ու ՊԵԿ ծառայողները Թուրքիայից Հայաստան եկած քաղաքացու մոտ 229 գրամ մեթամֆետամին են հայտնաբերել(տեսանյութ)


Ոստիկաններն ու ՊԵԿ ծառայողները Թուրքիայից Հայաստան եկած քաղաքացու մոտ 229 գրամ մեթամֆետամին են հայտնաբերել(տեսանյութ)

  • 16-03-2020 18:31:57   | Հայաստան  |  Իրավունք



Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։
 
Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
 
Քաղաքացին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ 
 
 ՀՀ ոստիկանություն
Նոյյան տապան  -   Իրավունք