Ուզբեկստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանը<br />


Ուզբեկստանը փակել է Ղրղզստանի հետ սահմանը

  • 26-05-2009 18:29:00   | Ուզբեկստան  |  Միջազգային
ՏԱՇՔԵՆԴ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին Ուզբեկստանը լրիվ փակել է Ղրղզստանի հետ սահմանը: Այդ որոշման պատճառը չի հաղորդվում, սակայն ավելի վաղ ղրղզական լրատվամիջոցները հաղորդել էին ուզբեկական Խանաբադ քաղաքի խժդժությունների մասին: Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը որոշում է ընդունել փակել Ուզբեկստանի հետ սահմանը ուզբեկական կողմի նախաձեռնությամբ, «Նովոստի» գործակալությանը հայտնել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչը` հրաժարվելով նշել այդ որոշման պատճառը: Դրանից բացի, Ղրղզստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ղրղզա-ուզբեկական սահմանի ուզբեկական կողմում` «Խանաբադ» պահակակետում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ենթադրաբար կան վիրավորներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանում անհայտ անձինք հարձակվել են Խանաբադ քաղաքի միլիցիայի բլոկ-պոստի վրա: Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հաստատել է այս տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play