Եթե արտակարգ իրավիճակի որոշողը Ծառուկյանը լիներ, ապա այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ. ԲՀԿ ղեկավար


Եթե արտակարգ իրավիճակի որոշողը Ծառուկյանը լիներ, ապա այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ. ԲՀԿ ղեկավար

  • 23-03-2020 13:16:08   | Հայաստան  |  Քաղաքական

Եթե արտակարգ իրավիճակի որոշողը Ծառուկյանը լիներ, ապա այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ: 
 
Այս մասին մարտի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որպես խոշոր սեփականատեր՝ ինչ է պատրաստվում անել արտակարգ դրության պայմաններում պետությանն աջակցելու առումով: 
 
Ըստ նրա՝ այսօր պետությունը որպես ընտանիքի հայր՝ պետք է մտածի իր ժողովրդի, աշխատողի, թոշակառուի մասին, իսկ ինքը սովորական քաղաքացի է, ով ենթարկվում է արտակարգ դրության պայմաններին: 
 
Գ. Ծառուկյանի խոսքերով՝ ով արտակարգ դրություն է հայտարարել, նա էլ պարտավոր է վճարել այս օրերին հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիներին, այդ թվում իր աշխատողներին:  
 
«Տնտեսությունն այսօր անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն ես կարող եմ ասել՝ բոլորը թափվելու են անդունդը և դժվար է լինելու վերականգնելը: Այսօր չի կարելի թերագնահատել մեկը մյուսին, այսօր ազգովի ենք տուժում, այսօր պետք է միասնական լինենք, իրար կողքի կանգնելով»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը: 
 
Նա նկատեց, որ գործարարներին այնպիսի արտոնություններ չեն տրվել, որ վերջիններս չիմանան` ինչպես ]ծախսել փողերը. 
 
«Հարկայինից սկսած դրած սաղի կաշիները քերթելով՝ բյուջեն լցնում են: Հիմա ասենք հունվար-փետրվար ամիսներին 25 մլրդ պակաս գումար է եկել, սկի բյուջեն չեն կարողանալու լցնեն»: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play