«Թայմս». ԿԺԴՀ-ն պլուտոնիում ունի 6 ատոմային ռումբի համար
26-05-2009 18:26:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեան
պլուտոնիումի բավարար պաշարներ ունի, որպեսզի պատրաստի առնվազն 6
ատոմային ռումբ, հաղորդում է լոնդոնյան «Թայմս» թերթը:
«Վաշինգտոնում նկատվում է աճող անհանգստություն, որ ԿԺԴՀ-ն
սատանայական համառությամբ փորձում է ռումբ ստեղծել եւ այնքան հեռու
է գնացել (այդ ուղղությամբ), որ այլեւս չի մտածում հրաժարվել
միջուկային տեխնոլոգիաներից բանակցությունների միջոցով»,- նշում է
պարբերականը:
Թերթի կարծիքով, Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումը
«ներկայացնում է արեւմտյան դիվանագիտության տապալում»: Թերթը
հիշեցնում է, որ 1994 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի
միջնորդությամբ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ ձեռք էր բերվել
համաձայնություն, որը նախատեսում էր հյուսիսկորեական միջուկային
օբյեկտների աշխատանքի դադարեցում` ամեն տարի 500 հազար տոննա ծանր
նավթ ԿԺԴՀ մատակարարելու եւ սովորական ջրով երկու միջուկային
ռեակտորների կառուցման դիմաց: