«Թայմս». ԿԺԴՀ-ն պլուտոնիում ունի 6 ատոմային ռումբի համար<br />


«Թայմս». ԿԺԴՀ-ն պլուտոնիում ունի 6 ատոմային ռումբի համար

  • 26-05-2009 18:26:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեան պլուտոնիումի բավարար պաշարներ ունի, որպեսզի պատրաստի առնվազն 6 ատոմային ռումբ, հաղորդում է լոնդոնյան «Թայմս» թերթը: «Վաշինգտոնում նկատվում է աճող անհանգստություն, որ ԿԺԴՀ-ն սատանայական համառությամբ փորձում է ռումբ ստեղծել եւ այնքան հեռու է գնացել (այդ ուղղությամբ), որ այլեւս չի մտածում հրաժարվել միջուկային տեխնոլոգիաներից բանակցությունների միջոցով»,- նշում է պարբերականը: Թերթի կարծիքով, Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումը «ներկայացնում է արեւմտյան դիվանագիտության տապալում»: Թերթը հիշեցնում է, որ 1994 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի միջնորդությամբ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ ձեռք էր բերվել համաձայնություն, որը նախատեսում էր հյուսիսկորեական միջուկային օբյեկտների աշխատանքի դադարեցում` ամեն տարի 500 հազար տոննա ծանր նավթ ԿԺԴՀ մատակարարելու եւ սովորական ջրով երկու միջուկային ռեակտորների կառուցման դիմաց:
Նոյյան տապան  -   Միջազգային