Բեյօղլուի Սբ. Երրորդություն եկեղեցու երգչախումբը<br /> կներկայացնի հայ համայնքը Ստամբուլի «Միասին ապրելու համերգ»-ին<br />


Բեյօղլուի Սբ. Երրորդություն եկեղեցու երգչախումբը
կներկայացնի հայ համայնքը Ստամբուլի «Միասին ապրելու համերգ»-ին

  • 25-05-2009 20:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի մեկին Ստամբուլում կկազմակերպվի ազգերի համակեցությանը նվիրված համերգ` «Միասին ապրելու համերգ» խորագրով: Ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, հայկական համայնքը համերգին ինչպես միշտ կներկայացնի Բեյօղլուի Սուրբ Երրորդության եկեղեցու ակապելլա երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Նշան Չալքըջյանի գլխավորությամբ: Համերգի նպատակն է մեկ անգամ եւս հիշեցնել, որ Ստամբուլը այն քաղաքն է, ուր կողք կողքի ապրում են տարբեր լեզուների, մշակույթների ու կրոնների քաղաքակրթություններ: Հատկանշական է, որ համերգի խորագիրը` «Միասին ապրենք», վերցված է Նշան Չալքըջյանի հեղինակած երգից, որը նույնպես կատարվելու է համերգի ընթացքում: Նույնքան հատկանշական է, որ համերգի հրավիրատոմսի վրա տպված ձայնանիշների կողքին պատկերված են հրեական խաչը, քրիստոնեական խաչը եւ իսլամական մահիկը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play