Բեյօղլուի Սբ. Երրորդություն եկեղեցու երգչախումբը<br /> կներկայացնի հայ համայնքը Ստամբուլի «Միասին ապրելու համերգ»-ին<br />


Բեյօղլուի Սբ. Երրորդություն եկեղեցու երգչախումբը
կներկայացնի հայ համայնքը Ստամբուլի «Միասին ապրելու համերգ»-ին

  • 25-05-2009 20:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի մէկին Ստամբուլում կկազմակերպուի ազգերի համակեցութեանը նուիրուած համերգ` «Միասին ապրելու համերգ» խորագրով: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, հայկական համայնքը համերգին ինչպէս միշտ կներկայացնի Բեյօղլուի Սուրբ Երրորդության եկեղեցու ակապելլա երգչախումբը` գեղարուեստական ղեկավար Նշան Չալքըջյանի գլխաւորութեամբ: Համերգի նպատակն է մէկ անգամ եւս յիշեցնել, որ Ստամբուլը այն քաղաքն է, ուր կողք կողքի ապրում են տարբեր լեզուների, մշակոյթների ու կրօնների քաղաքակրթություններ: Յատկանշական է, որ համերգի խորագիրը` «Միասին ապրենք», վերցուած է Նշան Չալքըջյանի հեղինակած երգից, որը նույնպես կատարուելու է համերգի ընթացքում: Նոյնքան յատկանշական է, որ համերգի հրաւիրատոմսի վրայ տպված ձայնանիշների կողքին պատկերուած են հրեական խաչը, քրիստոնեական խաչը եւ իսլամական մահիկը:
  -   Մշակոյթ