Իմ կոչն ու խնդրանք է` նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն. Վարչապետը՝ կոմունալ վճարումների մասին


Իմ կոչն ու խնդրանք է` նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն. Վարչապետը՝ կոմունալ վճարումների մասին

  • 25-03-2020 17:32:50   | Հայաստան  |  Հասարակություն

Իմ կոչն ու խնդրանք է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, վճարումները չուշացնեն: 
 
Մարտի 25-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքացիներին այսպես դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ չկատարելով վճարումները վճարունակ քաղաքացիներն անհարմար դրության մեջ են դնում իսկապես անվճարունակներին, նաև վնաս են հասցնում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին: 
 
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե քաղաքացիներն ահազանգում են կոմունալ վարձավճարների հետ կապված անջատումների մասին, կա՞ արդյոք բանակացություն այդ ծառայությունները մատուցող ընկերությունների հետ, թե՞ ոչ, կամ կառավարությունը թիրախային աջակցություն ցուցաբերելո՞ւ է անվճարունակ մարդկանց, Ն. Փաշինայնը նշեց. 
 
«Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակաշրջանում տնտեսական, սոցիալական աջակցության թեման ամենահրատապներից մեկն է, բայց ես ուզում եմ ուրվագծել կառավարության մոտեցումը, այն է՝ այդ աջակցությունը պետք է լինի հասցեկան, որովհետև ես գոնե իմ լրագրողական գործունեության ընթացքում ի ցույց եմ դրել, թե ինչպես նման էմոցիոնալ իրավիճակում՝ աջակցություն, աջակցություն, աջակցություն ուղորդվում է, թե ինչպես են դրանից իրականում օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքն ընդհանրապես չունեն»: 
 
Վարչապետի խոսքերով՝ արտակարգ դրության պայմաններում շատ է խոսվում կոմունալ վարձավճարները հետաձգելու մասին, մինչդեռ հարց է առաջանում, թե ինչու պետք է հետաձգվեն պետական աշխատողների կամ ապահովված խավի կոմունալ վարձավճարները, եթե նրանք շարունակում են աշխատել և աշխատավարձ ստանալ: 
 
Ն. Փաշինյանը նկատեց, որ նույնը վերաբերում է նաև ոչ այդքան սոցիալապես անապահովներին, քանի որ վերջիններիս կյանքում ևս ոչինչ չի փոխվել. «Այսինքն՝ մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին էր նպաստ ստանում, հիմա էլ է նպաստ ստանում»: 
 
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ որ անջատումներ չեն լինի այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: 
 
Ըստ վարչապետի՝ այս մասին ավելի շուտ չեն խոսել, քանի որ այդ պայմանավորվածությունները կարող էին հանրության կողմից ընկալվել որպես վարձավճարները չկատարելու ազդանշան: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play