Հայտնաբերվել են գերբեռնված կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

27-03-2020 17:40:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և
հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։
 
Մասնավորպես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության «Աբովյանի» և  «Արգավանդի» հենակետում հայտնաբերվել է Աբովյան-Երևան թիվ 261 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և Զվարթնոց Օդանավակայան-Երևան թիվ 201 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում դեպի Երևան քաղաք։ Վերոնիշյալ ավտոբուսների ուղևորներին իջեցնելուց հետ
ո տրանսպորտային միջոցները հետ են ուղարկվել հետադարձ ուղղությամբ, իսկ ուղևորները այլ քաղաքացիների տրանսպորտային միջոցներով (մեկական) տեղափոխվել են Երևան քաղաք։ 
 
Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երևանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղևորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։
 
Կրկին «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել են «Գազել» մակնիշի սպիտակ հիմնագույնի միկրոավտոբուսը, որը ապօրինի ուղևորափոխադրում էր իրականացնում թիվ 44 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծով,որպես մրցույթով չընտրված տրանսպորտային միջոց և «Գազել» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց, որը Մասիս քաղաքից դեպի Երևան քաղաք էր տեղափոխում թվով 8 ուղևոր, որոնք իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցը հետ է ուղարկվել։
 
Արդյունքում Պարետի կողմից տրված ցուցումները խախտողների  նկատմամբ կազմվել են  վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություններ։ Վերոհիշյալ երթուղիները շահագործող կազմակերպության տնօրեններին Տեսչական մարմնի կողմից գրավոր տրվել է պարտադիր կատարման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
 
 
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար