Թեկուզ ուշացումով, Զինված ուժերը պետք է բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին․ Ժ․ Սեֆիլյան
29-03-2020 13:54:08 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին:
Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։
Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա։