Դուք կրակի հետ եք խաղում․ Թուրքիայից, անձնական նամակ եմ ստացել

30-03-2020 18:25:26   | Հայաստան  |  Քաղաքական
Ertan Ibrahim անունով մեկը, հավանաբար Թուրքիայից, անձնական նամակ է ուղարկել, որից հետո արգելափակել ինձ՝ զրկելով հետագա նամակագրության հնարավորությունից։
 


Նամակագիրը մոտավորապես այսպիսի
բովանդակության տեքստ է ուղարկել՝ ուշադրությամբ հետևում ենք Թուրքիայում Ձեր գործունեությանը, և ներկա իրավիճակում Դուք կրակի հետ եք խաղում․․․
 
Թուրքերեն իմացողների համար հրապարակում եմ նամակի բնագիրը. Bayım yaptığınız faaliyetleri özellikle takip ediyor ve özetle hangi niyetle olursa olsun Türkiye'nin için içinde bulunduğumuz dönemde ateşle oynuyor bizim gibi bu ulusun fertlerini rahatsız ediyorsunuz. Saygılarımla.
 
Նորմալ եմ վերաբերվում այսպիսի արձագանքներին, քանի որ յուրաքանչյուր աշխատանք, որը կարող է հանրության որոշակի կոնկրետ շերտերի շահերին բախվել, ներկայացնել նույն այդ հանրության կամ պետության խոցելի տեղերը, հնարավոր խորքային քննարկումների պատճառ դառնալ, աջակիցներից հետ միաժամանակ անպայման կունենա նաև մոլի հակառակորդներ։
 
Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4,5 մլն հայերի մասին իմ՝ ավելի քան 11 տարի շարունակ ստեղծվող վավերագրական ֆիլմերը կոնկրետ արդյունքներ են տալիս․ մարդիկ վերադառնում են իրենց ազգային արմատներին, սովորում են հայերեն, գտնում են միմյանց նույն Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, ստեղծում ազգային հայրենակցական միություններ։ Դա արդյունք է, որի պտուղները կլինեն տարիներ, գուցե տասնամյակներ անց։
 
Իմ թուրք գործընկերներին ու ընկերներին միշտ ասում եմ, որ Արևմտյան Հայաստան եզրույթը և այնտեղի հայերի հետ աշխատանքը չպետք է դիտարկել որպես Թուրքիա պետության նկատմամբ թշնամանք։ Շատ դեպքերում նրանք էլ խոստովանում են, որ Արևմտյան Հայաստանի հայերի ակտիվությունը ավելի շատ օգուտ է Թուրքիայի պետությանը, քան վնաս։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1801 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար