Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

31-03-2020 10:10:18   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ  Գևորգ Դերձյանն ֆեյսբուքյան իր էջում  կատարել է հետևյալ գրառումը, տեղեկացնելով, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 


«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Վերջինս ստացել է հրազենային վնասվածք կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:
 
Կտրվի հավելյալ տեղեկություն»,- տեղեկացրել է Դերձյանը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար