Հայաստանում ևս 10 օրով կերկարաձգվի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

31-03-2020 15:43:11   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում ևս 10 օրով կերկարաձգվի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմը։
 


Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ այդ ամենն արվում է ոչ թե քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու, այլ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար: 
 
«Երեկ ես մի քանի ռեպորտաժներ էի նայում բակերում զբոսնող հայրենակիցների վերաբերյալ, որտեղ
մարդիկ այն համոզումն էին արտահայտում, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Ես շատ կուզեի կիսել ձեր լավատեսությունը սիրելի հայրենակիցներ, բայց ցավոք սրտի իրականությունն այդպիսին չէ, և եթե մենք հոգ չտանենք, այս իրավիճակում արտակարգ միջոցառումներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ շատ արագ, չնայած կա նաև այդպիսի վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, թե այսպես կան այնպես կորոնավիրուսով շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,- նկատեց Ն. Փաշինյանը: 
 
Նրա խոսքերով՝ այժմ իրենց խնդիրն է այնպես անել, որպեսզի կորոնավիրուսի տարածման գործընթացը լինի առավելագույնս կառավարելի: 
 
Վարչապետը հորդորեց և կոչ արեց քաղաքացիներին շատ լուրջ վերաբերել իրավիճակին: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4034 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար