Դատախազների որոշումներով 9 մեղադրյալ ազատ է արձակվել


Դատախազների որոշումներով 9 մեղադրյալ ազատ է արձակվել

  • 07-04-2020 15:40:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատախազների որոշումներով մինչև ապրիլի 6-ը ներառյալ փոփոխվել են 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
 
«Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել է Աբրահամյանը։
 
Ավելի վաղ դատախազների նախաձեռնությամբ ազատ էր արձակվել 2 կալանավոր։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play