«Մեյմանդար»-ի շուկայում համապատասխան դիմակներ և ձեռնոցներ չունեցող թվով 15 անձանց չի թույլատրվել իրականացնել սննդամթերքի վաճառք. ՍԱՏՄ ղեկավար

07-04-2020 16:46:42   | Հայաստան  |  Հասարակություն
«Մեյմանդար»-ի շուկայում համապատասխան դիմակներ և ձեռնոցներ չունեցող թվով 15 անձանց չի թույլատրվել իրականացնել սննդամթերքի վաճառք, իսկ պաշտպանիչ միջոցներ չունեցող, սակայն առևտուր իրականացնող անձանց էլ չի թույլատրվել մուտք գործել շուկա: 
 


Այս մասին ապրիլի 7-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Սնդդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հավելելով, որ տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այցելության ընթացքում վերահսկել են, որպեսզի նշյալ շուկայի ամբողջ տարածքում իրականացվեն ախտահանման աշխատանքներ: 
 
«Արձանագրվել է, որ սննդամթերք վաճառողները և շուկայի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով՝ ձեռնոց, դիմակ և այլն: Մարտի 27-ի և 28-ի
մշտադիտարկումններն իրականացվել են նաև հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում: Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում, այցելուների քանակն էլ նկատելիորեն պակասել է: Շրջայցի ընթացքում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման անհամապատասխանության հայտնաբերման դեպքում տրվել են հանձնարարականներ, որոնք տեղում կատարվել են»,- պարզաբանեց Գ. Ավետիսյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝  տեսչական մարմնի աշխատակիցները երեկ էլ այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդկորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ: 
 
Գ. Ավետիսյանի խոսքերով՝ մասնագետների ցուցումների համաձայն՝ հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում:
 
ՍԱՏՄ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմնի թեժ գծին մարտ ամսվա ընթացքում ստացվել է 62 ահազանգ,  իսկ ապրիլի յոթ օրերի ընթացքում 17-ը. 
 
«Դրանք վերաբերել են թե սանիտարահիգիենիկ նորմերին, թե մթերքի անորակ խախտումներով վաճառքի խնդիրներին»: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1628 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար