21-04-2011 13:55:14 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Mail.ru Group-ի ղեկավար Դմիտրիը Գրիշինը պաշտոնապես հայտարարել է, որ իրեն պատկանող Odnoklassniki եւ Vkontakte սոցիալան կայքերը կմիավորվեն: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Սակայն այս մտահղացմանը դեմ է Vkontakte-ի գլխավոր բաժնետեր Պավել Դուռով-ը: Նա պատրաստ է գնել վերահսկողությունը ցանցի նկատմամբ:
Այսօրվա դրությամբ Mail.ru Group-ն ամբողջությամբ ղեկավարում է Odnoklassniki սոցիալական կայքը, նրան է պատկանում Vkontakte կայքի բաժնետոմսերի 32.5%-ը եւ Moy Mir անձնական սոցիալական կայքը:
Հավելենք, որ Mail.ru Group-ը առաջիկայում պատրաստվում է ձերք բերել Vkontakte կայքի բաժնետոմսերի 40%-ը: