Թուրքիայի նախագահը մերժել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը. regionmonitor.com


Թուրքիայի նախագահը մերժել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը. regionmonitor.com

  • 13-04-2020 11:38:23   | Թուրքիա  |  Իրավունք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը։
 
Ավելի վաղ Սոյլուն իր հրաժարականի մասին տեղեկացրել  էր Twitter-ի միջոցով։ Պատճառը շաբաթվա վերջին Թուրքիայի 30 խոշոր քաղաքում և 1 նահանգում 2-օրյա պարետային ժամ հայտարարելու հետևանքով առաջացած խուճապային վիճակն էր։ Նա հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի համար մասամբ պատասխանատու է նաև ինքը, ինչը չպետք է թույլ տար՝ հաշվի առնելով իր երկարամյա աշխատանքային փորձը։
 
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հրապարակած հայտարարության համաձայն՝ նախարարը հրաժարականի դիմում է  ներկայացրել նախագահ Էրդողանին, սակայն վերջինս այն նպատակահարմար չի համարել։ «Ցանկացած պաշտոնյա իրավասու է հրաժարականի դիմում ներկայացնել, բայց վերջնական որոշումը կայացնում է նախագահը։ Մեր ներքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը չի ընդունվել, նա կշարունակի պաշոնավարել», — ասված է հայտարարությունում։
 
Նշենք, որ Սուլեյման Սոյլուն ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016գ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից անմիջապես հետո․ նախկին նախարար Էֆքան Ալան հրաժարական էր տվել օգոստոսի 31-ին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք