Արայիկ Հարությունյանը ձայների 88 տոկոսով ընտրվել է Արցախի նախագահ. ԿԸՀ


Արայիկ Հարությունյանը ձայների 88 տոկոսով ընտրվել է Արցախի նախագահ. ԿԸՀ

  • 15-04-2020 11:56:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները:

 
Այսպիսով, ԿԸՀ-ն արձանագրել է քվեարկության արդյունքների հետեւյալ նախնական տվյալները.
 
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 104 777
 
Քվեարկությանը մասնակցողների թիվը 47 165
 
Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876
 
Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 12 տոկոսը,
 
Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 քաղաքացի կամ 88 տոկոսը:
 
Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play