Ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել. Մասիս Մայիլյան


Ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել. Մասիս Մայիլյան

  • 15-04-2020 12:29:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։
 
Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու:
 
Իրականում ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play