Թագավարակի առջև՝ պատնեշ


Թագավարակի առջև՝ պատնեշ

  • 22-04-2020 11:54:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՐՄԵՆԱԼ գործարանն իրականացնում է անվտանգության ապահովման համալիր միջոցառումներ իր աշխատակիցներին թագավարակի հնարավոր վարակումից զերծ պահելու համար և շարունակում է թողարկել արտադրանք՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումը: Այս մասին տեղեկացրեց ձեռնարկության գլխավոր տնօրեն և օպերատիվ շտաբի ղեկավար Արթուր Զաքարյանը:
 
Նրա խոսքերով, աշխատանքային հերթափոխների կազմն գործածում է մեկուսացնող դիմակներ և ձեռնոցներ: «Հիվանդներ մենք չունենք: Մոտ 50 վարչական աշխատողներ անցել են հեռավար աշխատակարգի: Աշխատանքային խորհրդակցությունները հիմնականում անցկացվում են հեռախոսով կամ տեսակապով»,- ասաց Ա. Զաքարյանը:
 
Օպերատիվ շտաբը հատուկ ուշադրություն է ընձեռում բարձրռիսկային տեղամասերին՝ գլխավոր մուտքին, ճաշարանին, կենցաղային տարածքներին և ծխարաններին: Ճաշարանում և անցուղիում սոցիալական տարածության գծանշում կա, տեղադրված են կոշիկների պարտադիր ախտազերծման գորգիկներ: Սահմանված է աշխատակիցների հիվանդանալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում իրականացվող գործողությունների հերթականությունը: Աշխատակազմի բոլոր անդամները ստացել են հիշեցման թերթիկներ COVID-19 թագավարակի կանխարգելման վերաբերյալ:
 
Չնայած հավելյալ ծախսերին, կապված միանգամյա արտահագուստի, շնչադիմակների, ռետինե ձեռնոցների, սպիրտի, ախտահանիչների պահուստ ստեղծելու և կանխարգելման համալիր միջոցառումների անցկացման հետ՝ գործարանն ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել լրավճարային սննդի և նյութական օգնության տրամադրման սոցիալական ծրագրերը:
 
Լուսանկարում՝ ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների խորհրդակցությունն անցակացվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play