Վահան գյուղի բնակչիը կալանավորվել է՝ համագյուղացու սպանության համար


Վահան գյուղի բնակչիը կալանավորվել է՝ համագյուղացու սպանության համար

  • 23-04-2020 17:33:45   | Հայաստան  |  Իրավունք

 
|ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությում իրականացված քննությամբ պարզվել է Վահան գյուղում համագյուղացու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. ապրիլի 21-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համագյուղացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վահան գյուղի 66-ամյա բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործությունը կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք