Ճապոնիայի ընդդիմության առաջնորդը հրաժարական է տալիս<br />


Ճապոնիայի ընդդիմության առաջնորդը հրաժարական է տալիս

  • 11-05-2009 18:16:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իտիրո Օձավան հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր կուսակցության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես հաղորդում է «Ռոյթերը», դեմոկրատների առաջնորդի քարտուղարը 2009թ. մարտին ձերբակալվել է իր շեֆի համար շինարարական մի ընկերությունից անպօրինաբար փող ստանալու մեղադրանքով: Իտիրո Օձավան պնդում էր, որ այդ գործը սարքել են իր քաղաքական հակառակորդները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play