Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը՝ ապրիլյան պատերազմի մասին


Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը՝ ապրիլյան պատերազմի մասին

  • 27-04-2020 17:25:22   | Հայաստան  |  Հասարակություն

Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու։ 
 
Այս մասին ապրիլի 27-ին 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։ 
 
Ըստ նրա՝ չի եղել այնպիսի բացթողում, որն էական նշանակություն կունենար պատերազմի ընթացքի հարցում, իսկ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հաղթանակել է։ 
 
«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանը, որը որ հուզել է հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Պարոն Քոչարյանն էլ նշեց, որ պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան դեպքերի ժամանակ»,- նշեց Լ. Մնացականյանը։ 
 
Վերջինիս խոսքերով՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, որոնցից 35-ը՝ ժամկետային զինծառայող։ 
 
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո ապրիլյան պատերազմի ընթացքում 400, թե՞ 800 հեկտար ենք կորցրել, ԼՂՀ ՊՆ նախկին նախարարը նշեց, որ իրենց հաշվարկներով 400 հեկտար։ 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play