Մոտավորապես 200 մլրդ դրամ ազատ գումար կա, որը ՀՀ քաղաքացիների փողն է. Կառավարությունը չի ուզում այն տալ ժողովրդին՝ փողի վրա նստած, ասում են փող չկա. Էդմոն Մարուքյան


Մոտավորապես 200 մլրդ դրամ ազատ գումար կա, որը ՀՀ քաղաքացիների փողն է. Կառավարությունը չի ուզում այն տալ ժողովրդին՝ փողի վրա նստած, ասում են փող չկա. Էդմոն Մարուքյան

  • 28-04-2020 15:25:23   | Հայաստան  |  Հասարակություն

Մոտավորապես 200 մլրդ դրամ ազատ գումար կա, որը ՀՀ քաղաքացիների փողն է. Կառավարությունը չի ուզում այն տալ ժողովրդին՝ փողի վրա նստած, ասում են փող չկա։ 
 
Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այն հայտարությանը, թե ապրիլի 22-ից հետո դադարեցնելու են այն սպառողների գազամատակարարումը, որոնք դրա դիմաց վճարներ չեն կատարել:
 
Ըստ նրա՝ իրենք առաջարկում են կառավարությանը նշյալ գումարն ուղղակի տալ մարդկանց, որոնք այն կծախսեն տնտեսության մեջ և համակարգը կոլապսի չի ենթարկվի։ 
 
«Մենք առաջարկում ենք, որ 100 մլրդ դրամ գումար պետք է անպայման ծախսվի, չծախսելու պարագայում մենք ունենալու ենք խորը, ծանր սոցիալական վիճակ երկրում, որն արդեն ունենք: Մարտ ամսին մարդիկ ծախսել են իրենց եղած կարողությունները կամ չեն ունեցել ու պարտք են արել, հիմա ապրիլին, ով Կառավարության այդ 26, 68  կամ չգիտեմ քանի հազար տրամը ստացել՝ ստացել է, հիմա մտնում ենք մայիս ամիս, եթե մայիսի 14-ից բոլորին ասեն գնացեք աշխատանքի, հազարավոր մարդիկ հայտնաբերելու են, որ իրենց աշխատատեղերն այլևս չկան: Գնալ ու այդ մարդկանց գազն ու լույսը անջատել ու ասել փող չկա՝ սխալ է»,- ընդգծեց Է. Մարուքյանը։ 
 
Նրա խոսքերով՝ իրենց առաջարկը կլիներ պոպուլիզմ, եթե գումարը չլիներ ու ասեին օդից առաջակեք գումար.
 
«Հիմա ֆինանսների նախարարը կանգել ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն է ասում, որ այդ փողը չկա: Ուրեմն՝ այդ գումարը կա, մոտավորապես  380 մլրդ դրամ, որից 150 մլրդ դրամն է, որն ունի որոշակի պարտավորություններ, մոտավորապես 200  մլրդ ազատ գումար կա, որը ՀՀ քաղաքացիների փողն է, այն Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին, փողի վրա նստած, ասում են փող չկա: Կառավարությունն ասում է, այս փողը պահենք վրան նստած մնանք, որովհետև հարկերը քիչ է հավաքագրվելու, որ այն տեղը դնենք: Պոպուլիզմն այն է, երբ Ֆինանսների նախարարը ստանում է 1,5  մլն դրամ ու ասում է, թե փող չկա»:
 
Պատգամավորի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացին պետք է տեղեկանա, որ պետությունն ունի խնայողություններ և որ այդ փողերը ժողովրդինն է, որով պետք է նրան օգնեն։ 
 
Սա ԼՀԿ ղեկավարի գնահատմամբ՝  պոպուլիզմ չէ. Նման քայլի գնացել են Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Դանիայում, Վրաստանում և այլ երկրներում։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play