Հեռվից դիտիր Արայիկ Խանդոյանի և Հաց բերողի շիրիմներին... ժողովուրդը ձեզ չի ներում


Հեռվից դիտիր Արայիկ Խանդոյանի և Հաց բերողի շիրիմներին... ժողովուրդը ձեզ չի ներում

  • 06-05-2020 18:08:26   | Հայաստան  |  Իրավունք

ՄԻ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ ԵՎ ԱՌՈՂՋ ԵՂԻՐ
(այս անգամ երկար ստացվեց )
 
Միշտ ակտուալ խոսքեր:
Սա նշում եմ անմիջապես, որ տպավորություն չստեղծվի, որ հակադարձում եմ, կամ մեղադրում, հարգելի Միքայել, փորձենք անկեղծ զրուցել, միգուցե պատվիցդ ցած կհամարես, ինձ հետ զրուցելը, բայց քանի որ խոսում ես ժողովրդից, նրա հոգսից, ապա ես էլ դրա մի մասնիկն եմ, ընդ որում ձեր իշխանությունից տուժած, բայց հավատա դա չի որ ինձ դրդում է սկսել այս զրույցը:
Անրադառնամ քո եթերի իմ կարծիքով մեխերին:
Այսպես՝
Հայրենասիր լինել կամ չլինելու մասով՝
Գիտես, բոլորն են իրենց հայրենասեր համարում, ես դեռ չեմ տեսել քիչ թե շատ ողջամիտ մեկին, որ հայտարարի ինքը հայրենասեր չէ:
Երբ 90-ականներին կոպեկներով սեփականաշնորհվեց , ապա թալանվեց ՀՀ տնեսությունը, երբ օտարներին վաճառվեցին ՀՀ ստրատեգիական բոլոր ռեսուրսները, երբ մարտի մեկին գնդակահարվեց ժողովուրդը, երբ գերակա շահի համար Երևանի կենտրոնից արտաքսեցին բնիկ Երևանցիներին, երբ ծեծում էին ցուցարարներին, բանտերը լցնում ընդիմադիրներով, իրականացնում էին քաղաքական սպանություններ, երբ ժողովրդից թալանածով միլիոնավոր դոլարներ արժողությամբ տներ էին կառուցում, և վերջապես երբ տեղի ունեցավ ապրիլյան հեղափոխությունը, երբ սկսեցին աստղաբաշխական պարգևավճարներ բաժանել, ապա բոլոր այս գործողությունները կատարած և կատարող մարդիկ համարում էին և համարում են, որ իրենք հայրենասեր են և ամեն ինչ անում են միմիայն հայրենիքի համար:
Երբ կգաս Հայաստան, ժամանակ գտիր և այցելիր եռաբլուր, հայրենասեր հերոսների շիրիմներին, հետո տես ինչպես են ապրում նրանց որդեկորույս ծնողները, հեռվից դիտիր Արայիկ խանդոյանի և հաց բերողի շիրիմները, նրանք էլ էին հայրենասեր:
Ի դեպ պառլամենտը ոչնչացրած և ղարաբաղյան կլանի իշխանությունը ՀՀ ում 20 տարի ապահոված Նաիրի Հունանյանը նույնպես իրեն համարում է հայրենասեր, իսկ իր ոճիրը հայրենիքի փրկության միակ ճանապարը:
Կարծում եմ հեռու ես այն մտքից, որ Նաիրին հայրենասեր է, անկախ այն հանգամանքից, որ նա դրանում իրոք համոզված է:
Ամփոփենք այս դրվագը՝ բոլորն են հայրենասեր, ուղղակի հայրենիքի մասին պատկերացումն է մարդկանց մոտ տարբեր, այլ կերպ ասած սուբյեկտիվ ընկալման խնդիր է, միգուցե նաև հայրենիքն է տարբեր:
ՀՀ ում արդարադատության բացակայության մասով;
Այստեղ քեզ հետ համաձայն եմ, Հայաստանում արդարադատություն չկա և չի էլ եղել, ոչ նախկինում և ոչ էլ հիմա, եթե լիներ նախկինում, ապա չէր լինի մարտի մեկ, չէին լինի հարյուրավոր քաղբանտարկյալներ, ունեզրկված քաղաքացիներ, արտագաղթ, սպանություններ և այլն:
Եթե լիներ այժմ, ապա նախկինների կողմից բռնադատված քաղբանտարկյալները կլինեին արդարացված և ազատության մեջ, ոչ թե բանտերում, ունեզրկվածների ունեցվածքը կլիներ վերադարձված, թալանչիները դատապարտված, թալանված միլիոնները վերադարձված, իսկ մարդասպանները, կաշառակերները, թալանչիները կլինեին բանտերում, ոչ թե պաշտոնների:
Ինչ վերաբերվում է քո նշած քաղաքական հետապնդումների մասին խոսքերին:
Հարգելի Միքայել, վատ բան եմ ասելու, բայց ուր է, գոնե թե դա լիներ, այդ ժամանակ հաստատ ձեր կողմից նշանակված, այժմ ձեզ հետապնդող երևույթները պաշտոնի չէին լինի և հույս կառաջանար, որ Հայաստանում մի օր արդարությունը կվերականգնվի:
Ի դեպ, եթե չգիտես տեղեկացնեմ, հեղափոխության հաղթանակից հետո, ՀՀ ում, քրեական հետապնդում իրականացնող գլխավոր մարմնում ՝ դատախազությունում, չի փոխվել գոնե մեկ դատախազ, բոլորը ձեր իշխանության օրոք նշանակված << ազնիվ >> <<արդար >> դատախազներն են, ձեր սիրելի Արթուր Դավթյանի գլխավորությամբ, ի դեպ կարծում եմ այսօրվա իշխանությունը նույնպես գտնում է, որ նրանք << ազնիվ >> են և <<արդար >>, հակառակ դեպքում անտրամաբանական կլիներ նրանց պաշտոններին, այլ ոչ թե բանտում պահելը:
Բացի այդ, քաղաքական հետապնդման ենթարկվում են քաղաքական հայացքների համար, երբ ընդիմանում և ընդվզում են գործող իշխանության դեմ:
Հեռու եմ այն մտքից, որ դու Գագիկ Խաչատրյանին, Կոստանյանին, Միքայել Հարությունյանին և այսօրվա այլ մեղադրյալների ճնշող մեծամասնությանը համարում ես քաղաքական գործիչներ, ինձանից լավ գիտես, նրանք պետական պաշտոնյաներ են, այդ ընթացքում առերևույթ ապօրինի հարստացած:
Իսկ եթե գտնում ես, որ նրանք լինելով պետական պաշտոնյաներ՝ գլխավոր դատախազ, ՊՆ նախարարներ և այլն, այնուամենայնիվ զբաղվել են քաղաքականությամբ, ապա միայն հենց այդ հիմքով արդեն կարելի է արձանագրել, որ նրանք խախտել են օրենքը և նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը օրինական է:
Ներելու մասով:
Լավ օրինակ բերեցիր, մենք թուրքերին չենք ներում, քանի որ նրանք չեն ընդունում իրենց կատարածը և ներում չեն խնդրում:
Այսօր էլ ժողովուրդը ձեզ չի ներում, քանի որ դուք էլ չէք ընդունում ձեր արած վատը և դրա համար ներեղություն չէք խնդրում: Դուք մինչև այսօր փորձում էք արդարացնել մարտի մեկին 10 ՀՀ քաղաքացու սպանությունը: Ով ով, դու, որ այդքան փայլուն և ուսուցողական ներկայացրիր դաստակիդ կարմիր թելի խորհուրդը, պիտի որ իմանաս, որ ավետարանը արգելում է սպանությունը:
Հայրենիքի համար լավ և վատ անելու մասով:
Հարգելի Միքայել, ոչ ոք չի ասում, որ դուք լավ ոչինչ չեք արել, բայց արել էք նաև վատը:
Վատը միշտ նույնն է, վատը վատ է, այն ջարդում է ժողովրդին, ստիպում արտագաղթել, անդառնալի կորուստները՝ մահերը, չեն վերականգնվում:
Բայց այ լավը իրոք հարաբերական է, հայրենիքի համար լավ անելու մասով, դուք Նիկոլի հետ մրցել չէք կարող, նա ժողովրդին ձեզանից ազատեց և ազատ ու արժանապատիվ ապրելու հույս տվեց, դուք այդպիսի լավ արած, հայրենիքի համար չունեք:
Վարչապետի << ստախոս >> լինելու մասով:
Իրոք դժվար է ընդունել, որ երկրի նախագահը կարող է շարքային շորթող , խարդախ, թալանչի, կաշառակեր, թմրամոլ և հանցագործ լինել, կարծում եմ նկատել ես, որ Նիկոլ Փաշինյանի երկու տարվա կառավարման արդյունքում, դուք նրան ընդամենը փորձում էք մեղադրել << ստախոս >> լինելու մեջ և վերը թվարկած որակավորումներից և ոչ մեկը, նույնիսկ դուք չէք կարողանում նրան մեղսագրել:
Հարգելի Միքայել, ընդունենք, որ գոնե այս առումով Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ Վարչապետը նախկիններից մոտ 100 քայլ առաջ է:
Այն որ իրոք որպես դեսպան փայլուն աշխատանք ես կատարել ցեղասպանության ճանաչման հարցում, ես ընդունում եմ, բայց այ Նարկացուն տիեզերական վարդապետ ճանաչելու հարցում քո դերակատարության մասին անկեղծ ասած նոր տեղեկացա և անկեղծ շփոթմունքի մեջ եմ, քանի որ լավ եմ հիշում ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որտեղ նա գրեթե ավետարանի վրա երդվում էր, որ Նարեկացու մասին աշխարհում լսել ու նա ընդհանրապես միջազգային ճանաչում է ստացել միմիայն Սերժ Սարգսյանի օժանդակության միջոցով:
Հայկական բանակի հաղթանակը մթագնելու մասով:
Հարգելի Միքայել, այստեղ քեզ հետ համաձայն չեմ, հայոց բանակի և զինվորի ապրիլյան հաղթանակը չի մթագնվել, ժողովուրդը հպարտ է իր զինվորով, ուղղակի հաղթանակով ցնծացող ժողովուրդը ծանր էր տանում և չեր կարողանում նայել 100-ից ավելի զոհերի մայրերի աչքերին:
Զոհերի, որոնք կարող էին և չլինել, եթե իշխանությունը դավաճան չլիներ, եթե բանակը թալանված չլիներ:
Ի դեպ կարծում եմ Սերժ Սարգսյանն էլ չէր կարողանում նայել նրանց աչքերին, վստահ եմ չես մոռացել, որ զոհերի մայրերի հետ մի կերպ հանդիպեց, այն էլ նախագահական նստավայրի ճաղերի ետևից:
Մի բան էլ ասեմ, ճշմարտությունը հետաքրքիր երևույթ է, այն կարող է ջրի երես դուրս գալ բոլորովին անսպասելի, ընդ որում հիմնականում մարդու կամքից անկախ:
Տես դու մեղադրում ես Վարչապետին դավաճանության մեջ, քանի որ ըստ քեզ նա դավաճանել է ժողովրդի սերը և հարգանքը:
Փաստորեն հենց դու ես ընդունում, որ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը սիրել ու հարգել է, և տրամաբանորեն այդ զգացմունքներով էլ առաջնորդվելով նրան ընտրել է:
Ընդունիր, որ երկրի ղեկավարի համար բացառիկ լիգիտիմություն է, ի դեպ որի պակասը շատ ուներ և Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Ամփոփեմ քո բառերով, իրոք վստահ եմ որ լավ է լինելու, Աստված և ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը, ուղղակի ինչպես նշեցի վերևում, այդ լավը միշտ հարաբերական է, մեկի համար լավ է, մյուսի համար քաղաքական հետապնդում:
Առողջ եղիր:
 
Արտակ Գալստյան
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք